Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Դեմքի խնամք

Դեմքի սնուցող դիմակ դդումով

Դեմքի սնուցող դիմակ դդումով

Հայտնի է, որ դդումը վիտամիններով չափազանց հարուստ բանջարեղեն է: Դրա շնորհիվ այն օգտագործվում է ոչ միայն կերակուրներում, այլեւ տնային պայմաններում պատրաստված կոսմետիկ միջոցներում, մասնավորապես՝ որպես դեմքի համար պատրաստվող դիմակի բաղադրիչ.: Դդումը մաշկին առողջ փայլ եւ առաձգականություն է տալիս:

 

Դեմքի դիմակի պատրաստման համար օգտագործվում է թարմ, եփված, նրբաթիթեղում խորովված դդումի միջուկը, ինչպես նաեւ դրա մանրացված սերմերը:

 

Եթե ձեր մաշկը չոր է, ապա 2-3 գդալ եփված, գոլորշու վրա խաշված կամ խորովված դդումի միջուկին ավելացրեք ձվի դեղնուց, 1/2 ճաշի գդալ չզտած բուսական յուղ, 1 թեյի գդալ մեղր: Տաք խառնուրդը քսեք դեմքի մաքուր մաշկին եւ թողեք 20 րոպե:

 

Եթե ձեր մաշկը յուղոտ է, ապա 2-3 գդալ դդումի միջուկին ավելացրեք 1 թեյի գդալ մանրացրած վարսակի փաթիլներ, ձվի սպիտակուց եւ մի քանի կաթիլ կիտրոնի հյութ: Զանգվածը քսեք դեմքին եւ պահեք 10-15 րոպե, այնուհետեւ լվացեք գոլ ջրով:

 

Իսկ եթե ձեր մաշկը կոմբինացված է, ձեր հարկավոր են 2-3 գդալ թարմ դդումի միջուկ եւ 2 թեյի գդալ մեղր: Զանգվածը քսեք դեմքին եւ պահեք 15-20 րոպե, հետո լվացեք գոլ ջրով:

Սկզբնաղբյուր. NEWS.am STYLE
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ